ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ռեգիոնալ շահերի բախման նոր շրջափուլում հայ ժողովրդի շահերի համար կարող է նոր պատուհան բացվել և չի կարելի կորցնել ևս մեկ պատեհ հնարավորություն

Ռեգիոնալ շահերի բախման նոր շրջափուլում հայ ժողովրդի շահերի համար կարող է նոր պատուհան բացվել և չի կարելի կորցնել ևս մեկ պատեհ հնարավորություն
20.03.2023 | 09:51

Ալիևը նորից հոխորտացել է, որ եթե Հայաստանը ցանկանում է «խաղաղ» ապրել 29 000 ք.կմ տարածքի վրա, ապա պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ընդունի Ադրբեջանի պայմաններով սահմանազատումը և ստորագրի խաղաղության պայմանագիր:
Պետք է ասել, որ տարօրինակ հոխորտանք է:
2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում արված քառակողմ հայտարարությամբ` հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին, Նիկոլը, ըստ էության, գրեթե ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հետագան ցույց տվեց, որ դա բավարար չէր և Ադրբեջանը փակելով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը ավելի մեծացրեց ճնշումը Հայաստանի վրա:
Նիկոլը հանաձայնվեց, որպեսզի Ստեփանակերտը «բանակցի» Ադրբեջանի հետ` ինչ-որ անհասկանալի ու չհստակեցվող իրավունքների շուրջ: Ալիևին դա ևս չբավարարեց և Ադրբեջանը պաշտոնապես սկսեց ակտիվացնել այսպես կոչվող «Զանգեզուրի միջանցքի» և «Արևմտյան Հայաստանի» թեման, իսկ Արցախի հարցում գործի դրեց «ինտեգրացիա» տերմինը:
Բացի այդ, երկու օր առաջ արված հայտարարությամբ պարզվեց նաև, որ Ադրբեջանն ունի Հայաստանի հետ սահմանազատման իր պայմանները:
Նիկոլը քայլ առ քայլ համաձայնվում է Ալիևի բոլոր պայմաններին, բայց միևնույն է, դա չի գոհացնում Ադրբեջանին:
Ինչ որ նոր գործընթացներ կան, որոնք Ալիևի մոտ մտավախություններ են առաջ բերել և վերջինս անցել է տարօրինակ հոխորտանքների` պահանջելով Նիկոլից Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, սահմանազատման իրենց պայմաններով հանձնել Հայաստանի որոշ տարածքներ, վերականգնել ադրբեջանցիների վերադարձն ու իրավունքները Հայաստանի տարբեր տարածքներում:
Գուցե առաջիկայում այլ պահանջներ ևս ի հայտ գան: Հատկանշական է նաև այն, որ Բաքվի բռնապետը կրկին խոսել է Հայաստանում ոտքի կանգնող «ռևանշիստական» ուժերի մասին` փարատելով ադրբեջանցիների երևացող վախերը:
Դատելով տարածաշրջանում եփվող իրավիճակից` ներքին և արտաքին տարբեր պատճառներով Ադրբեջանն իրականում վախենում է նոր պատերազմի սանձազերծումից: Որովհետև դրա հետևանքները կարող են չափազանց անկանխատեսելի լինել:
Սակայն ինչ-որ արտաքին ուժեր կարծես ստիպում են Ալիևին նետվել նոր ռեգիոնալ պատերազմի հորձանուտ, որտեղ Ադրբեջանը ևս գլոբալ խաղի զոհ դառնալու մեծ հավանականություն ունի:
Այլապես ի՞նչ իմաստ ունի կրկին շանտաժով վախեցնել ազգակործան Նիկոլին, ով իր հայտարարություններով արդեն իսկ ընդունել է Իլհամի և թրքամետ ուժերի թելադրած խաղի կանոնները` հատկապես Արցախի հարցում:
Պատահական չէր ասում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ բանակցողին փոխել է պետք:
Ռեգիոնալ շահերի բախման նոր շրջափուլում հայ ժողովրդի շահերի համար կարող է նոր պատուհան բացվել և չի կարելի կորցնել ևս մեկ պատեհ հնարավորություն:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3202

Մեկնաբանություններ